Բահարը եզակի համեմունք է, որի մեջ համադրված են մեխակի, մշկընկույզի, դարչինի և սև պղպեղի համերը։ Այն կոչում են նաև անգլիական պղպեղ, ջամայական պղպեղ։ Բահարն օգտագործվում է պահածոների, մարինադների կամ թթվի մեջ։ Միսը, թռչնամիսը, ձուկը, ծովամթերքները ապխտում, տապակում կամ շոգեխաշում են բահարով։
Բահարը աղացած վիճակում օգտագործում են պաշտետների, երշիկների, պանրի մեջ։ Շատ համեղ են ստացվում նաև բահարով համեմված ապուրներն ու արգանակները, աղցաններն ու խավարտները։ Այն օգտագործում են նաև թխվածքների, աղանդերների, ջեմերի, մուրաբաների մեջ։
Բահար / Душистый перец
520,00AMDЦена