top of page

Քիմիոնի սերմերը հարուստ են ճարպերով, սպիտակուցներով, եթերային յուղերով։ Դրանք պարունակում են նաև դաբաղային միացություններ, ֆլավոնոիդներ։ Քիմիոնը գրգռում է ախորժակը, ուժեղացնում է ստամոքսի և աղիների շարժողական և արտազատողական գործունեությունը, իջեցնում է ստամոքսի նեխման և խմորման երևույթները, ուժեղացնում է կաթնագեղձերի արտազատումը, օժտված է խորխաբեր, թույլ լուծողական և ցավազրկող ազդեցությամբ։ Նեխուրազգիների ընտանիքին պատկանող այս համեմունքային դեղաբույսը հանդիպում է ինչպես բանջարանոցներում, այնպես էլ` վայրի վիճակում։

Քիմիոնի երիտասարդ տերևները պարունակում են վիտամին C և հանքային աղեր։ Քիմիոնի սերմերը լայն գործածություն ունեն խոհանոցում։ Դրանով համեմում են մսային կերակրատեսակներ, աղցաններ, ինչպես նաև օգտագործվում է հաց թխելիս։
 

Քիմիոն աղացած/ ТМИН

400,00AMDЦена
Количество
    bottom of page